Եվրահանձնաժողովում ճիշտ են համարում ԵՄ-ի միասնական բանակի գաղափարը
Եվրոպան, բացի ՆԱՏՕ-ի ուժերից, պետք է կարողանա սեփական ուժերով արձագանքել ռազմական մարտահրավերներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա աջակցում է «ԵՄ բանակի» ստեղծմանը, քաղաքական գործիչն ասել է. «Դրան ես լիովին աջակցում եմ: Բայց դժվարությունը կայանում է նրանում, թե ով պետք է որոշում կայացնի, որպեսզի նման բանակ գործի դնի: Այս հարցի շուրջ դեռ շատ քննարկումներ կան»:
«Պարզ է, որ ԵՄ շատ երկրներ ՆԱՏՕ-ի անդամ են, բայց դաշինքը չի կարող լինել ամենուր», - կարծում է ֆոն դեր Լեյենը: