Հոգեբանը շոգին ավելի լավ քնելու անսովոր միջոց է առաջարկել
Գերմանացի հոգեբան Թերեզ Շնորբախը խորհուրդ է տվել շոգ օրվանից հետո զովանալու և քունը բարելավելու համար անկողնում փաթաթվել։ Մասնագետի այս և այլ արտասովոր խորհուրդները ներկայացրել է Daily Mail-ը:
Թեև շոգին փաթաթվելը սառչելու լավագույն միջոցը չի թվում, Շնորբախն ասում է, որ նրա խորհուրդն ունի տրամաբանական բացատրություն:
«Քնելուց առաջ գրկախառնվելն օգնում է նվազեցնել ձեր հիմնական ջերմաստիճանը՝ խթանելով ձեր արյան անոթների լայնացումը: Սա հանգեցնում է մարմնի ավելորդ ջերմության կորստի», – բացատրել է նա:
Շնորբախն առաջարկել է մեկ այլ հնարք՝ շոգին զովանալու և ավելի լավ քնելու համար։ Նրա խոսքով՝ եթե սառույցը քսվի դաստակներին կամ այլ հատվածներում, որտեղ զարկերակը լավ է շոշափվում, անոթները կարձագանքեն սառնության զգացմանը և ակնթարթորեն կնվազեցնեն ներքին ջերմաստիճանը։ Մասնագետը զգուշացրել է, որ սառույցը չպետք է անմիջականորեն դիպչի մաշկին, ուստի խորհուրդ է տվել սառցե պարկը մարմնին քսելուց առաջ փաթաթել սրբիչով։
Բացի դրանից, հոգեբանը խորհուրդ չի տվել քնելուց առաջ սառցե ցնցուղ ընդունել նույնիսկ շատ շոգ օրերին։
«Շատ ցուրտ լոգանքն իրականում հանգեցնում է նրան, որ մարմինը գերարտադրում է ջերմություն՝ ջերմաստիճանը հավասարակշռելու համար», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ բացատրել է նա և խորհուրդ տվեց լողանալ տաք ջրի տակ: