Քրիստալ Փելասի հարձակվողը համաձայնության չի եկել Ալ-Նասրի հետ
«Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան դեռ համաձայնության չի եկել «Ալ-Նասրի» հետ պայմանագրի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը մոտեցել է 30-ամյա խաղացողին, սակայն կողմերի միջև ոչինչ չի որոշվել։ Զահայի առաջնահերթությունը մնում է ելույթները եվրոպական մրցաշարերում, նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ, փոխանցում է ArmSport.am-ը։