Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի մասնակիցների թիվը նվազում է
Ֆրանսիայի ՆԳՆ-ն արձանագրել է հանրապետության մարզերում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների թվի զգալի նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության և ֆրանսիական «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) կենտրոնի տվյալները:
Մարսելում, իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն, փողոց է դուրս եկել 4 հազար ցուցարար, մինչդեռ նախորդ ցույցին մասնակցել է 11 հազար մարդ: CGT-ի տվյալները, որոնք սովորաբար շատ ավելի բարձր են, քան իշխանություններինը, նույնպես ցույց են տալիս ցույցերի զգալի անկում:
Նիսում երթերն այս անգամ հավաքել են 6,5 հազար մարդ, մինչդեռ մայիսի 1-ին ցուցարարների թիվը հասնում էր 20 հազարի։ Ոստիկանության տվյալներով ՝ ցուցարարների թիվը հունիսի 6-ին ավելի ցածր է եղել՝ 1,7 հազար մարդ։
Իշխանությունները կանխատեսել էին 400-600 հազար ցուցարարներ, այդ թվում ՝ 40-70 հազարը Փարիզում: