Բուլղարիայի խորհրդարանը նոր վարչապետ է ընտրել
Բուլղարիայի Ազգային խորհրդում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրի վարչապետ է ընտրվել «Մենք շարունակում ենք փոփոխությունը. ժողովրդավարական Բուլղարիա» կոալիցիայի ղեկավար Նիկոլայ Դենկովը: Նա դաշինք է կազմել Բոյկո Բորիսովի «Ժողովրդավարական ուժերի միության» հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sofia Globe պարբերականը:
240 անդամ ունեցող խորհրդարանում քվեարկությանը մասնակցել է 200 պատգամավոր: Ձայների 131 կողմ, 69 դեմ ձայներով խորհրդարանականները Դենկովին ընտրել են վարչապետի պաշտոնում, այնուհետև հաստատել են նախարարների կաբինետի կառուցվածքը և կազմը:
Քվեարկությունից հետո վարչապետը և նախարարները երդում են տվել: Հնչել են Բուլղարիայի և Եվրոպական Միության օրհներգերը:
Ըստ «Մենք շարունակում ենք փոփոխությունը. ժողովրդավարական Բուլղարիա»-ի և «Ժողովրդավարական ուժերի միության» միջև ձեռք բերված համաձայնության՝ նախարարների կաբինետը կպաշտոնավարի առնվազն 18 ամիս: Առաջին 9 ամիսներին վարչապետի պաշտոնում կլինի Դենկովը, այնուհետև՝ «Ժողովրդավարական ուժերի միության» անդամ Մարիա Գաբրիելը: