Լուկա Մոդրիչը կհեռանա Մադրիդի «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի հերթական ֆուտբոլիստը հեռանում է ակումբից:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
«Ռեալ»-ից հեռանալու ցանկություն է հայտնել Խորվաթիայի ազգային թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն, որն արդեն ակումբի ղեկավարության տեղեկացրել է այդ մասին։ Նշվում է, որ Մոդրիչի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ լրացել է, և կողմերը չեն պատրաստվում երկարաձգել այն։
Խորվաթ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում: Նախնական տվյալներով կիսապաշտպանը տարեկան կստանա 120 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ «Ռեալ»-ից հեռանալու մասին հայտնել էին Կարիմ Բենզեման, Մարկո Ասենսիոն: «Ռեալ»-ը նաև հայտարարել էր բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Բենզեման ևս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, իսկ Մարկո Ասենսիոն առաջիկա օրերին պայմանագիր կկնքի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։