«Քնած գեղեցկուհու» մոտիվներով նոր սարսափ ֆիլմ կնկարահանվի
Բրիտանացի ռեժիսոր Լուիզ Ուորենը, ոգեշնչված «Քնած գեղեցկուհու» մասին հին ու բարի հեքիաթից, կնկարահանի «Sleeping Beauty’s Massacre» սարսափ ֆիլմը: Ֆիլմի վրա աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին, իսկ նոր ֆիլմը նախատեսվում է ցուցադրել մինչև այս տարվա վերջ։
Ի տարբերություն Ավրորայի, ով ընկերություն է անում անտառի բնակիչների հետ, երգում է թռչունների հետ և աշխարհ է բերում միայն լույս, ջերմություն և բարություն, նոր ֆիլմի հերոսուհին՝ արքայադուստր Թալիան, արթնանում է ոչ թե սիրո համբույրից, այլ վրեժխնդրության բուռն ծարավից: Ուորենը խոստանում է, որ ֆիլմը կլինի «վախեցնող ու մութ»։
Նախկինում հեքիաթն արդեն հիմք է հանդիսացել կախարդուհի Մալեֆիսենտի մասին պատմության համար, որը արժանացել է հանդիսատեսի համակրանքին՝ այս պատմությանը նոր հայացք նետելու համար։