Մատեու Լաոսն ավարտեց մրցավարական կարիերան
Իսպանացի մրցավար Մատեու Լաոսը հայտարարել է մրցավարական կարիերան ավարտելու մասին, հայտնում է ESPN-ը։
46-ամյա մրցավարը 15 տարի աշխատել է Իսպանիայի էլիտար դիվիզիոնում։
Լա լիգայի եզրափակիչ «Մալյորկա»-«Ռայո Վալեկանո» խաղում (3-0) երկու թիմերի ֆուտբոլիստները նրան պատվո միջանցք են կազմել։
Լաոսը աշխատել է 2018 և 2022 թվականների Աշխարհի առաջնություններում, ինչպես նաև սպասարկել է 2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Աշխարհի վերջին առաջնությունում նա երեք հանդիպում է սպասարկել, փոխանցում է ArmSport.am-ը: