11 միլինո 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը Հայաստանում կանցկացվի «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» անունով միջոցառում, որին մասնակցելու է արտերկրից ժամանող 22-35 տարեկան 20 երիտասարդ։ Վերապատրաստման շրջանակներում վարչապետի աշխատակազմը երիտասարդներին պատրաստվում է տանել Օձունի եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ԱԽ գրասենյակ, Եռաբլուր պանթեոն եւ այլն։
Միջոցառման կազմակերպման համար վարչապետի աշխատակազմն արդեն 11 մլն 530 հազար դրամ է փոխանցել «Օլ Հոթելս» ՍՊԸ-ին։ Հետաքրքիր է, որ, մի կողմից, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ սփյուռքն է Արցախը հանձնել, որ չպետք է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող հայերը խառնվեն ՀՀ ներքաղաքական կյանքին, սակայն, մյուս կողմից, ծրագիր է իրականացնում, որ «սփյուռքի երիտասարդ առաջնորդներին» վերապատրաստի, եւ դա անում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: