Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է, ո՞նց կարելի էր․ Մելիքյանը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին
Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի ծնող, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորմանը։
«Ուղղակի զզվելի է։ Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է։ Ո՞նց կարելի էր։
Ո՞նց կարելի էր։
Ամոթ, ամոթ ու ամոթ։
ՀԳ. «Մաքուր իրավական գործընթացի» ջատագով գալստուկավորներին կհիշեցնեի դեռ 2000 տարի առաջ հնչած հարցադրումը. «Մա՞րդն է օրենքի համար, թե՞ օրենքը՝ մարդու»։ Կհիշեցնեի, բայց չեմ հիշեցնի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։