Ռոբերտ դե Նիրոն խոսել է նորածին դստեր մասին
Հոլիվուդյան մեգաաստղ Ռոբերտ դե Նիրոն հայտարարել է, որ 79 տարեկանում նորածին դստեր հայր լինելը «հիանալի է», բայց նա նաև «շատ ուրախ է» գործընկերոջ՝ Ալ Պաչինոյի համար, որը նույնպես կրկին հայր է դառնալու։
Աստղն այդ մասին ասել է Today շոուի եթերում։
«Լսեք, Ալ Պաչինոն նույնպես շուտով երեխա է ունենալու,և նա ինձնից մի քանի տարի մեծ է։ Աստված օրհնի նրան, շատ ուրախ եմ նրա համար»,- ասել է դե Նիրոն։
Նա խոսել է նաև այն դասերի մասին, որ քաղել է երկար տարիներ յոթ երեխաների հայր լինելուց։ «Ես որոշակի գիտակցության եմ հասել. երբ մեծանում ես, գիտակցում ես կյանքում ինչ-որ բաներ, դինամիկա, ամեն ինչ, ընտանեկան դինամիկա»,- հավելել է դերասանը:
«Դուք չեք կարող խուսափել որոշ բաներ սովորելուց և նրանից՝ ինչպես վարվել և կառավարել դրանք: Զարմանալի է, բայց ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է դերասանը։
Ի դեպ, 83-ամյա Ալ Պաչինոն սիրելիից հայրության թեստ է պահանջել։