Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Գերատեսչության թվիթերյան հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:40-ին Գեքսուն շրջանում: Երկրաշարժի օջախը եղել է 11,41 կմ խորության վրա:
U.S. Geological Survey-ն նույնպես հայտնել է այս դեպքի մասին՝ սակայն նշելով 4,6 մագնիտուդը։