Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագրի վավերացման հարցի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 5-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում իր հորդանանցի գործընկեր Այման աս-Սաֆադիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե շվեդ քաղաքական գործիչները վերջին տարիներին Հունգարիայի և հունգար ժողովրդի համար անարդար հայտարարություններ չանեին, ապա խորհրդարանը շատ ավելի հեշտ կիրականացներ այս քվեարկությունը: Քանի որ նրան նման հայտարարություններ են արել, հունգարական ժողովրդավարության որակը և ընդհանրապես դրա գոյությունը կասկածի տակ են դրվել, այդ իսկ պատճառով այժմ պատգամավորները շարունակում են մտածել, թե երբ պատրաստ կլինեն օրակարգ մտցնել վավերացման քվեարկությունը»,- նշել է նա: