Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում
Մայիսի 29-ից հունիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 91 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 158, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 211 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 142, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 295, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 184 իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 328-ը՝ տեխնիկական զննություն չանցած: Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 61 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 8613 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 188 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 96, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 402 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 66, չամրակապված վարելու՝ 1290, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 170 իրավախախտումներ։ 279 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1241-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 37 անձ։