Սևանա լճի մակարդակը մայիսի 29-ից հունիսի 4-ը բարձրացել է 2սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 29-ից հունիսի 4-ը:
Սևանա լճի մակարդակը մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել 1900.48 մ (04.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 4.411մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 28.334մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.376մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 63.880մլն. մ³: