Աշոտ Փաշինյանն ի՞նչ արտոնություն ունի, որ գալիս է այն դռնից, որտեղից մտնում են դատավորները․ փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։ Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Դատարանի դահլիճում փաստաբան Գեորգի Մելիքյանը դատավորից հետաքրքրվեց․ « Աշոտ Փաշինյանն ի՞նչ դատավարական արտոնություն ունի, որ գալիս է այն դռնից որտեղից՝ դատավորները, նա ի՞նչ արտոնությունից է օգտվում»։
«Ես տեղյակ չեմ»,-արձագանքեց դատավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։