Նույնիսկ Աստված է տխուր. Իբրահիմովիչը` կարիերան ավարտելու որոշման մասին
«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտելու իր որոշումը՝ ընդգծելով, որ հեռանալու մասին հայտարարության առավոտյան անձրև է եկել։ Շվեդը խոստովանել է, որ կարծում է, որ նույնիսկ Աստված է տխուր։
«Վաղվանից ես ազատ մարդ եմ լինելու. Վաղը նոր էջ է բացում իմ կյանքում։ Ես հպարտ եմ, որ այդքան երկար կարիերա եմ ունեցել: Երբ այսօր առավոտյան արթնացա, անձրև էր գալիս։ Ես ինքս ինձ ասացի, որ նույնիսկ Աստված է տխուր»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում GuillaumeMP-ը Twitter-ում:
41-ամյա Իբրահիմովիչը հայտարարել է, որ Ա Սերիայի ավարտին կավարտի իր խաղային կարիերան: