Կայծակը հարվածել է Վլադիվոստոկ-Մոսկվա ինքնաթիռին
Վլադիվոստոկից Մոսկվա թռչող Airbus A350-900 օդանավն ընկել է ամպրոպի մեջ և կայծակի ենթարկվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Vostok-Media պորտալը հունիսի 5-ին։
Ականատեսներից մեկի խոսքով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռին թռիչքից հետո՝ խիտ ամպամածության մեջ մտնելուց գրեթե անմիջապես հետո։ Ընդ որում, դա ոչ մի կերպ չի ազդել թռիչքի կամ ուղեւորների վրա։
Ինչպես բացատրեցին բորտուղեկցորդուհիները, ժամանակակից ինքնաթիռները հագեցած են կայծակից պաշտպանիչ համակարգերով, ուստի օդանավին հասցված հարվածը որևէ կերպ չի ազդել թռիչքի վրա:
Իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, երբ կայծակը հարվածում է ցամաքային օբյեկտներին։ Հունիսի 3-ին ԱՄՆ Լուիզիանա նահանգում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Հրդեհի բռնկման պատճառով տարհանում է հայտարարվել բոլորի համար, ովքեր գտնվել են նավթի պահեստից 1,5 մղոն (2,4 կմ) հեռավորության վրա։