Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին այսօր հայտարարեց` իր կամքով է նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան:
«Իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Աշոտ Փաշինյանն ասաց, թե տիկին Գայանեն իրեն նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» են գնալու։
«Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել է կապվել ինձ հետ՝ կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքից անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետև դուք, առանց իմ կամքը հաշվի առնելու, ասում եք գնում ենք»,- ասաց նա։
Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերն օրենքին համապատասխան մեկնաբանություն կստանան. իր գործն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը աշխատակիցների գործն է։
«Ես չեմ որոշողը՝ ով դատապարտվի, ով՝ ոչ։ Պարզ է չէ՞, թե իմ ցուցմունքի որ մասն է համարվում առևանգում, որ հատվածը՝ ոչ։ Իմ ցուցմունքում պարզ նշված է, որ մասն է խնդրահարույց, որ մասը՝ ոչ, գործընթացն էլ հրապարակային է, կարող եք կարծիք կազմել»,- նշեց նա։