Ես ոչինչ չեմ սպասում ՊՍԺ-ից հաջորդ մրցաշրջանում․ Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է հաջորդ մրցաշրջանում փարիզյան թիմի ելույթներից ունեցած սպասելիքներով։
«Ի՞նչ եմ ակնկալում ՊՍԺ-ից հաջորդ մրցաշրջանում: Ոչինչ։ Ես այստեղ եմ պարզապես ֆուտբոլ խաղալու համար: Ես պայմանագիր ունեմ. ես այստեղ եմ ֆուտբոլի համար: Ակումբն անում է այն, ինչ կարող է, և դա ինձ հարմար է։ Մնացածն իմ գործը չէ»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ մրցաշրջանը 29 գոլով ավարտելուց հետո ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ռմբարկու՝ 5-րդ անգամ անընդմեջ:
Ֆրանսիացի հարձակվողը, ով երկրորդ գոլը խփեց «Կլերմոնի» դեմ մրցաշրջանի եզրափակիչ խաղում (2:3), երկու գնդակով առաջ է անցել «Լիոնի» առաջատար Ալեքսանդր Լակազետից (27):
Մբապեն նախկինում հաղթել է Լիգա 1-ի «Ոսկե խաղակոշիկը» 2019, 2020, 2021 և 2022 թվականներին: Հինգ անգամ անընդմեջ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու՝ նա կրկնել է Ժան Պիեռ Պապենի նվաճումը, ով մրցակցությունից դուրս էր 1988-ից 1992 թվականներին՝ ելույթ ունենալով «Մարսելի Օլիմպիկի» համար։ Ֆրանսիայում ևս մեկ արդյունավետ մրցաշրջանը Կիլիանին թույլ կտա դառնալ յուրահատուկ ռեկորդակիր։