Մահվան ելքով երկաթուղային վթար Ալավերդի քաղաքում
Հունիսի 3-ին, ժամը 22.25-ի սահմաններում, երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի ավտոկանգառի հարակից տարածքում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Ժորա Պետրոսյանը, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է ընթացող գնացքին, ինչի հետևանքով մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին: