Վենեսուելայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի ղեկավարի գրառումը Twitter-ում:
«Մենք շարունակում ենք մեր միջազգային օրակարգը Սաուդյան Արաբիայում», - գրել է Վենեսուելայի ղեկավարը՝ նաև տեղադրելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ իր հանդիպման տեսանյութը: