ՄԱԳԱՏԷ-ի կապիտուլյացիան Իրանի ճնշմանը սև բիծ է նրա պատմության մեջ․ Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն Իրանի միջուկային գործունեությունը անարդյունավետ կերպով վերահսկելու համար և ակնարկել է, որ ՄԱԿ-ի դիտորդական կազմակերպությունը վտանգում է դառնալ քաղաքականացված և անհամապատասխան: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Reuters-ը։
Քննադատությունը հաջորդել է անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, որ Իրանը բավարար պատասխան է տվել ուրանի ենթադրյալ մասնիկների մեկ դեպքի վերաբերյալ ու վերստին տեղադրել որոշ մոնիտորինգային սարքավորումներ, որոնք ի սկզբանե գործում էին 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում:
«Իրանը շարունակում է ստել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը: Գործակալության կապիտուլյացիան Իրանի ճնշմանը սև բիծ է նրա պատմության մեջ»,- ասել է Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստին:
«Եթե ԱԷՄԳ-ն դառնա քաղաքական կազմակերպություն, ապա Իրանում նրա վերահսկողական գործունեությունն անիմաստ է, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ նրա զեկույցները»,- նշել է Իսրայելի վարչապետը։