Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գուցե տառապում է անքնությունից․ հարավկորեացի պաշտոնյա
Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գուցե տառապում է անքնությունից ու չարաշահում է ալկոհոլն ու ծխախոտը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Fox News-ը։
Հարավային Կորեայի օրենսդիր Յու Սանգ Բումը, որը երկրի խորհրդարանական հետախուզության հանձնաժողովի գործադիր քարտուղար, չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ երկրի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «գուցե քնի լուրջ խանգարումներ ունի և ալկոհոլ ու ծխախոտի չափից ավելի է օգտագործում»:
Ըստ պատգամավորի՝ Հարավահին Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը պարզել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները «հավաքում» են անքնության դեմ դեղամիջոցներ, ինչպիսիք են Zolpidem-ը, ինչպես նաև «զգալի քանակությամբ» ալկոհոլ և ծխախոտ: