Կեսարյան հատում հեռախոսի լույսի տակ՝ Սուդանի պատերազմական գոտում
Սուդանի մայրաքաղաք Խարթումում, բացառությամբ մի քանի հիվանդանոցների, փակվել են ընթացող հակամարտության պատճառով։ Այս իրավիճակը ավելի սթրեսային է դարձնում ծննդաբերությունը ինչպես հղիների, այնպես էլ բուժաշխատողների համար, ովքեր փորձում են օգնել նրանց, հատկապես, եթե վիրահատության կարիք կա:
«Մենք բջջային հեռախոսների լույսերիտակ ենք կեսարյան հատում կատարումշ», – ասել է մանկաբարձ-բժիշկ Հովայդա Ահմեդ ալ-Հասանը BBC-ի տարածած տեսանյութում:
Նա տեսագրել է կադրեր, թե ինչպես են վիրահատում ապագա մորը։
Բժիշկները՝ բոլոր կանայք, շրջապատում են բժիշկ Հասանին և միացնում են իրենց հեռախոսները՝ լուսավորելու այն հատվածը, որտեղ կտրվածք է արվում:
Բժիշկ Հասանն այն մի քանի մանկաբարձներից է, որոնք մնացին Ալբան Ջադիդի հիվանդանոցում, Սուդանի մայրաքաղաք Խարթումի հյուսիսում,այն բանից հետո, երբ երեք շաբաթ անընդմեջ ռազմական խմբավորումների միջև ծանր մարտեր էին ընթանում:
«Իրավիճակն իսկապես վատ է: Մենք օրերով մնացել ենք հիվանդանոցում: Մենք ամբողջովին կորցրել ենք ժամանակի զգացողությունը: Մենք չգիտենք՝ ցերեկ է, թե գիշեր», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է բժիշկ Հասանը:
«Հիվանդանոցում մնացել է բժշկական փոքր անձնակազմ, և շատ դեպքերում հոսանքն անջատվում է, և մենք բենզին չունենք գեներատորները գործարկելու համար։
Նա ասել է, որ իր հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում շատ են կանայք, որոնք շտապ մանկաբարձական խնամքի խիստ կարիք ունեն, որոնցից շատերին ցուցում է տրվել կեսարյան հատման:
«Մենք մեծ ռիսկի ենք դիմել՝ կիսալուսավոր վիրահատարաններում կատարելով այս կեսարյան հատումները, մենք բավարար ռեսուրս չունենք: Մենք ստիպված ենք եղել կանանց դուրս գրել կեսարյան հատումից ընդամենը 10 ժամ հետո»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ապրիլին իրականացրած գնհատումներով՝ 219,000 հղի կանայք վտանգի տակ են, քանի որ Խարթումում ծանր մարտեր են ընթացել, որոնք ընդմիջվում են փխրուն և ձախողված հրադադարներով: