Շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր (լուսանկարներ)
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Հունիսի 4-ին, ժամը 13։00-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ բախվել են Mercedes, Hyundai, Mazda և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 8-րդ բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վթարված ավտոմեքենաներից Hyundai Elantra-ն ու Mazda-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։