Սպերցյանը՝ ՌՊԼ-ի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
Հունիսի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների, մարզիչների (տարբեր անվանակարգերում) մրցանակաբաշխությունը։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության արդյունքներով հաղթել է մրցաշրջանի «լավագույն կիսապաշտպան» անվանակարգում։
Հայ ֆուտբոլիստը նաև ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում․
Դարպասապահ՝ Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ Մոսկվա);
Պաշտպաններ՝ Մաքսիմ Օսիպենկո (Ռոստով), Գեորգի Ջիկիա (Սպարտակ), Մոյզես (ԲԿՄԱ), Դուգլաս Սանտոս (Զենիթ);
Կիսապաշտպաններ՝ Վենդել (Զենիթ), Ռուսլան Լիտվինով (Սպարտակ), Էդուարդ Սպերցյան (Կրասնոդար);
Հարձակվողներ՝ Մալկոմ (Զենիթ), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Քուինսի Պրոմես (Սպարտակ):
ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մալկոմը։
Աղբյուր ArmSport.am