Մեսսին կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի
«Ալ-Հիլալը» վստահ է Լիոնել Մեսսիի տրանսֆերի հարցում.
Սաուդյան Արաբիայի ակումբն ամեն ինչ պատրաստել է տրանսֆերի համար, Մեսսիին առաջարկվում է մինչև 600 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
«Ալ-Հիլալում» գրեթե համոզված են, որ Լեոն կտեղափոխվի, բայց քանի դեռ արգենտինացին պայմանագիր չի ստորագրել, նրանք չեն ցանկանում գործարքը վերջնականապես փակված համարել, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mundo Deportivo-ն:
Մեսսիին հավակնում է նաև «Ինտեր Մայամին»-ն։ Մեսսին լրջորեն դիտարկում է MLS ներկայացնող ակումբի առաջարկը:
Մեսսին կարող է վերադառնալ նաև «Բարսելոնա», սակայն ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբ վերադարձն արդեն այդքան էլ հավանական չի թվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ՊՍԺ-ից Մեսսիի հեռանալու մասին։