Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 301 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրույթան մեջ։