Էլինա Ավանեսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում․ Ռոլան Գարոս
Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովան հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում։
Կիրակի օրը կայացած 4-րդ տուրի հանդիպումն ավարտվել է 6:4, 6:3 հաշվով՝ հօգուտ աշխարհի 43-րդ ռակետի։
Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 37 րոպե։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մուխովան կխաղա ռուս թենիսիստուհի Անաստասիա Պավլյուչենկովայի հետ։ Հաղորդում է ArmSport.am-ը։