Տիեզերքում միաժամանակ ռեկորդային թվով մարդիկ են գտնվում
Չինական «Շենչժոու-16» տիեզերանավի գործարկումից հետո տիեզերքում միաժամանակ գտնվող մարդկանց թիվը հասել է 17-ի, ինչը համարվում է ռեկորդ։
Նախորդ ռեկորդը սահմանվել է 2021թ սեպտեմբերի 16-ին, երբ տիեզերքում միաժամանակ գտնվել էր 14 մարդ։
Չինական տիեզերանավը տիեզերք է դուրս եկել մայիսի 30-ին։ Բացի դրանից, միջազգային տիեզերակայանում է գտնվում ռուսական «Սոյուզ МС-23», ամերիկյան «Crew Dragon» և մասնավոր ընկերության պատկանող «AxiSpace AX-2» տիեզերանավերը, փոխանցում է Shantnews.am-ը։