Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Քերմանշահ նահանգում հունիսի 4-ի առավոտյան 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը:
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: