«Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել
«Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկված Հակոբ Բերբերյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»,- գրել է նա:
Նշենք, որ քաղաքացուն ոստիկանական բաժնում 3 ժամ են պահել, նրա նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին: