ԱՄՆ-ում կայծակի հարվածից եկեղեցին ամբողջովին այրվել է (լուսանկարներ)
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կայծակի հարվածից հրդեհվել է 280-ամյա եկեղեցին, որն ամբողջովին ոչնչացվել է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել Սփենսեր քաղաքում:
Եկեղեցին ամբողջովին այրվել է, քանի որ այն փայտաշեն էր: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: