Չեխիան և Սլովակիան մտադիր են զինամթերք արտադրել Ուկրաինայի համար
Չեխիան և Սլովակիան մտադիր են համագործակցել զինամթերքի արտադրության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Սկլենարը Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովայի հետ հանդիպումից հետո, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Česká televize հեռուստաալիքը։
Չեռնոխովան բարձր է գնահատել փոխադարձ համագործակցությունը, ըստ որի երկու երկրների ընկերությունները վերանորոգում են հին զինտեխնիկան և ուղարկում Ուկրաինա։
Նախարարները նաև նշել են, որ երկու երկրներն էլ կշարունակեն օգնություն ցուցաբերել Կիևին։
Նշենք, որ ավելի վաղ Սկլենարը հայտարարել էր Սլովակիայի՝ Ուկրաինային զինամթերք մատակարարելու ծրագրին մասնակցելու վերաբերյալ շահագրգռվածության մասին։