Քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է հաղորդագրությունում: