Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել
Անկարայում կարճ զրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս մասին հայտնում է Radar Armenia-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, որոնք այլ մանրամասներ չեն հայտնել։
Հիշեցնենք, որ վարչապետն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: