Իբրահիմովիչն այս ամառ կհեռանա Միլանից․ աղբյուր
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Միլանը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոտ օրերս Իբրահիմովիչը պետք է որոշի իր ապագան, նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է հուլիսին։
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը չորս հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է մեկ գոլ։ Օրերս հայտնի դարձավ, որ շվեդ վետերանը մոտ է «Մոնցայի» հետ պայմանագիր կնքելուն։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Իբրահիմովիչը կդառնա 42 տարեկան։ Ավելի վաղ նա ասել էր, որ չի պատրաստվում ավարտել կարիերան, փոխանցում է ArmSport.am-ը: