Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան. Քերոբյան
Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16.500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180.000 տոննա արտադրանք։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,-նշել է նախարարը։