Էրդողանն Ազգային ժողովում երդվել և ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային ժողովում երդվել է և 5 տարով ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ, վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել էր մայիսի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով։
Տեսանյութը՝ այստեղ: