Անչելոտին խոսել է Բենզեմայի ապագայի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագայի մասին։
«Ես համաձայն եմ Կարիմի հետ` ինտերնետն իրականություն չէ: Բենզեման «Ռեալի» հետ ևս մեկ տարվա պայմանագիր ունի մինչև 2024 թվականը, և մենք կասկած չունենք նրա ապագայի վերաբերյալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ֆրանսիացին խոսել էր «Ռեալից» իր հնարավոր հեռանալու մասին. «Ես դեռ այստեղ եմ։ Հեռանալու մասին խոսում են միայն համացանցում։ Ճշմարտությունը՝ դա ինտերնետը չէ»:
Նա մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, փոխանցում է ArmSport.am-ը: