Արցախում մեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ վերամեկնարկած զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագրով այսօր՝ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից առաջին զբոսաշրջային երթն է կազմակերպվել երեք տարբեր ուղղությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջային երթուղիներում ընդգրկված են Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն թանգարան-Հակոբավանք-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Բովուրխանի վանք-Ամարասի վանք-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Պատարա՝ քայլարշավ դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի-Աստղաշեն գյուղ ուղղությունները։
Առաքելյանի խոսքով, ցանկացողների թիվը գերակշռում էր վաճառքի համար նախատեսված տոմսերի քանակից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։