Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտի
Արևմուտքի կողմից Կիևին ռազմական աջակցության դադարեցման դեպքում հակամարտությունն Ուկրաինայում արագ կավարտվի, բայց Ուկրաինան կկորցնի իր ինքնիշխանությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով ասիական համաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ցանկանում խաղաղություն, որը կհանգեցնի Ուկրաինայի հանձնմանը», - ասել է նա։