Սկարլետ Յոհանսոնն իր ծննդյան տարեդարձը նշել է նոր ֆոտոշարքով (լուսանկարներ)
Վերջերս Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը դարձել է 29 տարեկան և այդ կապակցությամբ որոշել է, իր երկրպագուներին ուրախացնել նոր ֆոտոշարքով: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Աստղը լուսանկարվել է "Vogue" ամսագրի դեկտեմբերյան շապիկի համար: Սկարլետը ունեցել է հիասքանչ տեսք, հրապուրիչ դիմահարդարում, կրել է Dolce&Gabbana-ի կորսետ և ադամանդե օղեր:
«Մենք կանայք հաճախ ենք մեզ զգում սեքսուալ, սակայն նույն ժամանակ՝ խոցելիություն ենք զգում»,-ասել է Սկարլետ Յոհանսոնը: