Բրիթնի Սփիրսի սիրտը զբաղված է
Բրիթնի Սփիրսի սիրտը կրկին զբաղված է: Տարվա սկզբում երգչուհին բաժանվել էր Ջեյսոն Թրաֆիկոմից: Նա պատրաստվում էր անգամ ամուսնանալ վերջինիս հետ: Որպեսզի թյուրիմացություններից խուսափի, երգչուհին կիսվել է իր ընկերոջ հետ հարաբերությունների մասին: Այս մասին գրում է starandstar.ru-ն:
Հարցազրույցի ժամանակ «Entertainment Tonight»ին երգչուհին խոստովանել է, որ սիրահարված է, և իր ընտրյալն իր համար սովարական մարդ չէ: Նա պարզապես պաշտում է իր ընտրյալին: Նա անգամ հասցրել է ընկերոջը ներկայացնել իր հորը: Բրիթնին խոստովանել է, որ ցանկանում է կրկին մայրանալ: 31-ամյա երգչուհին արդեն 2 երեխա ունի: