Թուրքական լիրան արժեզրկվում է, իսկ դրանով արտահայտված պարտատոմսերը՝ ոչ․ Bloomberg
«Goldman Sachs» ներդրումային բանկը վերլուծություն է կատարել Թուրքիայում փոխարժեքի և պարտատոմսերի գնաձևավորման պրոցեսում առկա տարբերությունների մասին:
Ամերիկյան «Bloomberg» պարբերականում տեղ գտած վերլուծության համաձայն՝ Չնայած այն բանին, որ թուրքական արժույթի արժեզրկումը մեծ վտանգ է ներկայացնում արտարժույթով արտահայտված պարտատոմսերի համար, դրանք շարունակվում են պահպանել իրենց արժեքը արտարժույթով արտահայտված ֆորվարդային շուկաներում:
Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ բացի այդ նշվում է, որ մինչ 1 դոլարին համարժեք լիրան մայիսի 14-ին կայացած համապետական ընտրություններից և մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո հասնում է նոր ռեկորդային մակարդակի, 5-ամյա CDS-ը (Վարկային դեֆոլտի փոխանակում) շարունակում է նվազել:
Ուսումնասիրության տվյաներով՝ Թուրքիայում դոլարով արտահայտված պարտատոմսերի գները ևս աճում են:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ի դրությամբ 1 դոլարին համարժեք լիրան կազմում էր 20.42, որը թուրքական մեդիայում որակվել էր որպես պատմական ռեկորդ: