Ադրբեջանական ԱՊԱ-ն անդրադարձել է Հակոբ Ինջիղուլյանի մոր` Սերժ Սարգսյանին հղած բաց նամակին
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է. Ադրբեջանում գտնվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը, բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպման ընթացքում քննարկի իր որդու հարցը:
«Ես համոզված եմ, մոր ցավից և արցունքներից չեք մնա անտարբեր: Մենք խնդրում ենք հնարավորության դեպքում քննարկել այդ հարցը Ադրբեջանի նախագահի հետ մոտակա ժամանակներս հանդիպելու ժամանակ»:
Նշենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի տարածքում: