Թուրքիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։
Նախարարը մասնավորապես նշել է․ «Այս համաձայնագիրը նախանշում է մեր երկարամյա բարեկամության նոր համագործակցության շրջանը, որը հնարավորություն կտա երկու երկրներին առաջիկա 5 տարվա ընթացքում ավելացնել առևտուրը՝ հասցնելով մինչև 40 մլրդ դոլարի՝ նավթամթերքը չհաշված։