Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 30 մարդ Է զոհվել
Հնդկաստանում առնվազն 30 մարդ Է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Hindustan Times պարբերականին:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքների բախման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 179 մարդ:
Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19: 20-ին Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար գնացքը ուղևորվում էր Կալկաթայից Չեննայ։