Արցախի ԱԳ նախարարին է փոխանցվել Արիզոնայի ներկայացուցիչների պալատի ընդունած Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ Արիզոնա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում։